Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Իրանի և Հայաստանի միջև գոյություն չունի որևէ սահմանափակում

Իրանի և Հայաստանի միջև գոյություն չունի որևէ սահմանափակում
17.12.2013 | 12:24

Օվկիանիայի և ԱՊՀ հարցերով ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրի հրավերով դեկտեմբերի 15-ին Թեհրան է այցելել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը՝ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նպատակով: Այցի շրջանակներում Շավարշ Քոչարյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Հանդիպման ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարար Զարիֆը նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև առկա են բարիդրացիական հարաբերություններ և փոխշահավետ համագործակցություն, և գոյություն չունի որևէ սահմանափակում տարբեր բնագավառներում այն առավել ընդլայնելու համար: Խոսելով միջազգային հարթակներում երկկողմ համագործակցությունից` նախարար Զարիֆը բարձր է գնահատել Հայաստանի կառուցողական դերն այդ ոլորտում: Տարածաշրջանային, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ, ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է հիմնախնդրի խաղաղ և միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում կարգավորման անհրաժեշտությունը:
Շավարշ Քոչարյանը փոխանցել է նախարար Զարիֆին ուղղված ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնները: Նախարարի տեղակալ Ռահիմփուրի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներին առնչվող երկկողմ համագործակցության շուրջ մի շարք հարցեր:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ